Ամպային Հաշվողական Ծառայություններ

Ամպային Հաշվողական Ծառայություններ

Bi Line ընկերությունն առաջարկում է Ամպային հաշվողական ծառայություններ, որոնք վճռորոշ դեր ունեն անվտանգ տվյալներ ունենալու,արտադրողականության ճկունությունը պահպանելու, որոշ դեպքերում՝ ապարատային և ծրագրային ծախսերը նվազեցնելու համար։

Ամպային ծառայություններն օգնում են ձեր բիզնեսին՝ մեծացնելով նրա ճկունությունն ու շարժունակությունը, առավելագույնի են հասցնում պահանջվող աջակցությունը և նվազագույնի՝ անվտանգության ու տվյալների կորստի ռիսկերը:

Cloud computing-ը լավագույն լուծումն է առողջապահական և ֆինանսական կազմակերպությունների, անշարժ գույքի գործակալությունների, ՏՏ ընկերությունների, մարքեթինգային ընկերությունների, ապահովագրական, հյուրընկալության և իրավական արդյունաբերություն և այլ ընկերությունների համար:

Bi Line-ը ձեռնարկություններին տրամադրում է հետևյալ ամպային ծառայությունները.

Cloud Computing

Cloud Consulting-ն նախ օգնում է ճանաչել և բացահայտել թե ընկերությունը ինչ ամպային լուծումների կարիք ունի։ Այն ներառում է կառավարման խորհրդատվություն, գործընթացի նկարագրություններ և կանոններ, պլանավորում, նախագծում, Cloud computing-ի փոխակերպման, ուղեցույց, ենթակառուցվածքների և կոդերի վերանայումներ:

Bi Line ընկերության պրոֆեսիոնալ թիմը կառաջարկի լավագույն լուծումները Ձեր բիզնեսի համար։

Մասնավոր ամպային ենթակառուցվածքի ներդրում

Մասնավոր ամպային ենթակառուցվածքը հաճախ ծառայում է մեկ բիզնեսի պահանջներին։ Մասնավոր ամպային ենթակառուցվածքը ապահովում է անվտանգության բարձրացում, կանոնակարգային համապատասխանություն և

բարելավված ռեսուրսների օգտագործում: Եթե ​​չեք կարող օգտագործել հանրային ամպային լուծումը ինչ-որ պատճառով, ապա Bi Line ընկերությունը ուրախ կլինի օգնել ձեզ մասնավոր ամպի ներդրման հարցում:

Հանրային և մասնավոր ամպային ենթակառուցվածքների փոխակերպում հիբրիդայինի

Շատերը հանրային ամպային ենթակառուցվածքին չվստահելու պատճառով անցնում են հիբրիդայինին: Ամպային ենթակառուցվածը կապում է ամենաքիչը մեկ հանրային և մեկ մասնավոր ամպ և առաջարկում կառավարում և շարժունակություն, որը կապահովի ընկերության հաշվողական ծանրաբեռնվածության ճկուն ամպային միջավայրը։

Ձեր փոխակերպումը հաջողությամբ կավարտվի Bi Line ընկերության հետ, որի հավաստագրված մասնագետները կապահովեն դրա հաջող ընթացքը։

Ամպի միգրացիա

Եթե ​​ցանկանում եք տեղափոխել ձեր տվյալները, Bi Line ընկերությունը պատրաստ է ձեզ օգնել: Bi Line-ն առաջարկում է անցում ապային տեխնոլոգիաների, որը ենթադրում է ընկերության թվային ակտիվների, ծառայությունների, տվյալների, ՏՏ ռեսուրսները և այլնի տեղափոխություն դեպի ամպ։ Ամպային միգրացիան կարող է կատարվել նաև ամպային ռեսուրսների մեկ մատակարարից մյուսին անցնելով։

Ամպի կառավարում և մոնիտորինգ

Ամպի վրա հիմնված ՏՏ-ի ենթակառուցվածքի աշխատանքային հոսքի վերանայումը, ստուգումը և կառավարումը կատարվում է Bi Line ընկերության մասնագետների կողմից՝ ամպի մոնիտորինգի միջոցով։

Ամպային տվյալների բազա և վերլուծություն

Ամպային վերլուծությունը մասնավոր և հանրային ամպերում պահովող տվյալների նկատմամբ վերլուծական ալգորիթմների կիրառման պրակտիկան է։ Տվյալների մեջ օրինաչափություններ գտնելու համար, ամպային վերլուծությունը ենթադրում է մասշտաբային ամպային հաշվարկի համադրություն հզոր վերլուծական գործիքներով։ Եթե բարդ է թվում, պարզապես վստահե՛ք Bi Line-ի մասնագետներին, որոնք երաշխավորում են աշխատանքի լավագույն արդյունքը։

DevOps

Ծրագրային ապահովման ներդրման արագությունն ու որակը բարելավելու համար դիմեք Bi Line ընկերություն: Մեր թիմը բաղկացած է հմուտ և բանիմաց ՏՏ մասնագետներից, որոնք իրենց վրա կվերցնեն DevOps գործառույթների մեծ մասը։

INDIVIDUAL ENTITY

    LEGAL ENTITY