ՏՏ Ձեռնարկությունների Ծրագրակազմ
ՏՏ ծրագրակազմը յուրովի հարթակ է, որն ապահովում և հեշտացնում է ընկերության սարքավորումների և ընթացակարգերի ավտոմատացումը, կառավարումը և անվտանգությունը:
Առանց նորարարության տեմպերի դանդաղեցման՝ ճիշտ ՏՏ ծրագրակազմը կարող է բարելավել տեսանելիությունը, ինտեգրումը և անվտանգությունը՝ միաժամանակ պարզեցնելով ենթակառուցվածքը: Ծրագրային ապահովման ընտրության ժամանակ ձեռնարկությունները պետք է հաշվի առնեն իրենց ներկայիս ՏՏ ռեսուրսները և առկա բացերը:
Bi Line-ը, իրենց տեխնոլոգիական գործընթացները բարելավել ցանկացող մեծ և փոքր ընկերություններին տրամադրում է ՏՏ ծրագրային լուծումների հետևյալ տեսակները՝․
● Բիզնես կիրառական ծրագրեր
● Հաղորդակցման ծրագրեր
● ՏՏ ենթակառուցվածքային ծրագրեր
● Գրաֆիկայի և դիզայնի ծրագրեր
● Ցանցի և սերվերի ծրագրեր
● Կրկնօրինակման, վերականգնման և արխիվացման ծրագրեր
● Օպերացիոն համակարգեր
● Ծրագրավորում և վեբ մշակում
● Անվտանգության ծրագրեր
● Ուտիլիտաներ
● Վիրտուալիզացիայի ծրագրեր և այլն
Մենք Bi Line-ում կօգնենք ձեզ գտնել ծրագրային այնպիսի լուծումներ, որոնք կհամապատասխանեն ձեր ընկերության պահանջներին և անհրաժեշտության դեպքում նաև կօգնենք ձեզ դրանց տեղակայման հարցում: