Տվյալների Կենտրոնների Ինժեներական Ենթակառուցվածք
Տվյալների կենտրոնները կարևոր են ամենօրյա գործառույթների շարունակականության համար, քանի որ դրանք պահում են կազմակերպության ամենակարևոր ակտիվները: Արդյունքում, կազմակերպության հիմնական մտահոգություններից մեկը տվյալների կենտրոնների և դրանցում պահվող տեղեկատվության անվտանգությունն ու հուսալիությունն ապահովելն է:
Bi Line-ը կիրականացնի բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ ձեր տվյալների կենտրոնը գործուն պահելու համար:
Ահա տվյալների կենտրոնի մի քանի կարևոր ենթահամակարգեր՝․
Էլեկտրաէներգիայի ենթահամակարգ
Տվյալների կենտրոնները գրեթե ամեն գործառույթ իրականացնելու համար կարիք ունեն էլեկտրաէներգիայի, ինչպես ցանկացած այլ սարքավորում: Այս առումով, կայուն էլեկտրաէներգիայի մատակարարումը տվյալների կենտրոնի կարևոր բաղադրիչ է համարվում:
Ենթահամակարգի ցանկացած վերցրած կոմպոնենտ պետք է հնարավոր լինի մեկուսացնել փորձարկման կամ վերանորոգման համար այնպես, որպեսզի դա չազդի այլ համակարգերին մատակարարվող էներգիայի վրա։ Էներգետիկ ենթակառուցվածքը պետք է նաև ապահովի բավարար ավելցուկ, որպեսզի ցանկացած կետի խափանման ժամանակ կարողանա ապահովել կայունություն:
Էլեկտրաէներգիայի ենթահամակարգը հիմնական բաղադրիչներն են՝ տրանսֆորմատորները, անջատիչ սարքերը, UPS-ները, PDU-ները, պահուստային գեներատորները և այլն:
Շրջակա միջավայրի կառավարման ենթահամակարգ (HVAC համակարգեր)
HVAC համակարգերը կարգավորում են շրջակա միջավայրի մթնոլորտը (ջերմաստիճանը, խոնավությունը, օդի շարժումը և օդի զտումը) տվյալների կենտրոններում, մասնավորապես ձեռնարկությունների տվյալների կենտրոններում:
HVAC ենթահամակարգը ներառում է հետևյալ հիմնական բաղադրիչները՝ օդափոխիչներ / փչակներ, օդափոխման սարքեր, զտիչներ, կոմպրեսորներ, կոնդենսացիոն ագրեգատներ, Էվապորատրո (cooling coil), կառավարման համակարգ, օդի բաշխման համակարգ։
Ֆիզիկական անվտանգության և հրդեհային պաշտպանության/կանխարգելման ենթահամակարգեր
Տվյալների կենտրոնի ենթակառուցվածքի մեկ այլ կարևոր բաղադրիչն էլ ֆիզիկական անվտանգությունն է։ Տվյալների կենտրոնները պաշտպանելու համար ֆիզիկական անվտանգության միջոցները պետք է հաշվի առնվեն և կիրառվեն:
Կարող է կիրառել անվտանգության սարքավորումների հետևյալ տեսակներ՝ տեսահսկման համակարգեր, շարժման միջոցով ակտիվացվող անվտանգության լուսավորություն, քարտերի կիրառում,կենսաչափական սարքեր, շրջադարձային մեխանիզմներ, կողպման մեխանիզմներ։
Տվյալների կենտրոնում կիրառվող ենթահանակարգերից կարևորագույներից է հրդեհի կանխկանխագերման ենթահամակարգը:
Հրդեհի հայտնաբերման և հրդեհային պաշտպանության համակարգերը, ինչպես նաև «չոր» պաշտպանության համակարգերը «զգայուն» վայրերի համար, որոնք հրդեհի հայտնաբերման և ճնշման ենթահամակարգի մաս կազմող սերվերների սենյակներն են։
Մալուխային ենթահամակարգ
Բոլոր տվյալների կենտրոններում կիրառվում են տարբեր տեսակի մալուխներ (պղնձե մալուխներից մինչև ամբողջովին մանրաթելային): Յուրաքանչյուր տվյալների կենտրոնի կապը, որն ապահովվում է մալուխային ենթակառուցվածքով, հնարավորություն է տալիս ամենօրյա գործարքներ իրականացնել, որոնք տալիս են կազմակերպություններին հնարավորություն իրենց առաքելության համար կարևոր որոշումներ կայացնել:
DCIM (համակարգի մոնիտորինգ և վերահսկում)
Տվյալների կենտրոնները վերահսկվում, չափվում և կառավարվում են Տվյալների կենտրոնի ենթակառուցվածքի կառավարման (DCIM) ենթահամակարգի կողմից։ Այն նախատեսված է օգնելու մենեջերներին՝ առավելագույնի հասցնելու էներգաարդյունավետությունը և խուսափելու սարքավորումների հետ կապված խնդիրներից, որոնք հանգեցնում են աշխատանքի խափանման:
DCIM ծրագրակազմն ընդհանուր առմամբ բաժանվում է երկու հիմնական կատեգորիայի՝ մոնիտորինգ/ավտոմատացում և պլանավորում/իրականացում, որն ապահովում է.
● Ֆիզիկական ենթակառուցվածքի ավելի մեծ տեսանելիություն
● Որոշումների ավելի արդյունավետ կայացում և ռեսուրսների կառավարում
● Ավելի երկարաշխատանքային ժամանակ
● Ավելի մեծ էներգաարդյունավետություն
● Ռիսկի նվազեցում
Վստահե՛ք Bi Line-ին և հանգիստ կլինեք, քանի որ Bi Line-ը ձեզ կուղեկցի տվյալների կենտրոնների կառուցման և սպասարկման գործընթացներով՝ ոլորտի ճանաչված, խոշոր վաճառողների և գործընկերների օգնությամբ: Bi Line-ն առաջարկում է իր օգնությունը Data Center-ի ստեղծման և շահագործման ողջ ընթացքում։
Bi Line-ը կարող է տրամադրել՝․
-
Գնահատում
-
Պլանավորում
-
Դիզայն
-
Կառուցում
-
Շահագործում