Տվյալների Կենտրոնների ՏՏ Ենթակառուցվածքը

Տվյալների Կենտրոնների ՏՏ Ենթակառուցվածքը

Զարգացող տեխնոլոգիաները, ներառյալ արհեստական ​բանականությունը (AI), կիբերանվտանգությունը, բլոկչեյնը, IoT-ն, ռոբոտաշինությունը, վիրտուալ իրականությունը և այլն, մեծ ազդեցություն ունեն կազմակերպությունների և մարդկանց վրա ամբողջ աշխարհում: Նրանք շարունակում են փոխել մեր մշակույթն ու տնտեսությունը՝ ազդելով մեր կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտների վրա: Այդ իսկ պատճառով կարևոր է հասկանալ ներկա և ապագա պահանջները, սահմանափակումները և ծախսերը:

Յուրաքանչյուր տվյալների կենտրոն դեռևս կախված է իր հիմքում ընկած ՏՏ սարքավորումներից՝ չնայած անցմանը ավելի բարդ վիրտուալ և ամպային լուծումներին: Այնուամենայնիվ, ձեր տվյալների կենտրոնի ապարատային պահանջներին համապատասխանելը երբեմն կարող է դժվար լինել:

Ներդնելով համապատասխան ՏՏ ենթակառուցվածք՝ Bi Line-ն օգնում է բիզնեսին պարզեցնել ՏՏ բարդ մարտահրավերները, որոնք կարող են առաջանալ ապագայում: Տվյալների կենտրոնների ՏՏ ենթակառուցվածքում կան բազմաթիվ մակարդակներ և փոփոխվող մասեր, սակայն Bi Line-ը ունի արդիական փորձ և համապատասխան գիտելիքներ ապահովելու տվյալների կոնտրոնների արդյունավետ շահագործումը՝սկսաց վիրտուալ գործառույթներից մինչև մասնավոր ամպեր։

Հաշվողական համակարգ

Բարդ հավելվածները պահանջում են բավարար հաշվողական հզորություն արագ մշակման համար:

Սերվերային տեխնոլոգիանները շարունակում են բարելավվել՝ ի պատասխան տվյալների կենտրոնի ավելի բարձր հզորության և կատարողականության պահանջարկի։

High Performance Computing”-ը (HPC)_և” edge computing”-ը՝ սերվերների անվտանգությունը, հիբրիդային ամպային հաշվարկները և այլն, հաշվողական շուկայի ընթացիկ միտումներն են:

Վիրտուալ և ֆիզիկական սերվերների միջև պատշաճ հավասարակշռություն պահպանելով, Bi Line-ը կարող է օգնել ձեզ ստեղծել ենթակառուցվածք՝ հարմարեցնելով ձեր ամենախստապահանջ հավելվածներին:

Bi Line-ի փորձագետները լավ տիրապետում են վերջին դասի լավագույն ապարատային լուծումներին՝ սկսած հաշվողական համակարգերից, պահեստավորումից և ցանցային լուծոււմներից մինչև սերվերային պահարաններ, հովացման և էլ․ սնուցման լուծումներ լավագույն կոնֆիգուրացիաներով:

Տվյալների պահոց

Տվյալների պահպանման տեխնոլոգիան սովորաբար օժանդակ դեր էր խաղում տվյալների կենտրոններում, սակայն այժմ այն վերածվել է ձեռնարկության ռազմավարական հաշվողական ռեսուրսի:

Ցանկացած գերժամանակակից տվյալների կենտրոն որպես հիմնարար բաղադրիչ, ձեռնարկության պահեստավորման կարիք ունի։ Հետևավար պետք է վստահ լինեք, որ այն ճիշտ եք կիրառում շահագործման ամբողջ ընթացքում՝ սկսած նախնական չափագրումից մինչև տվյալների պահեստավորման շարունակական կառավարում:

Bi Line-ի մասնագետները կարող են օգնել ձեզ օպտիմալացնել ձեր ներկայիս համակարգերը:

Ձեր առաջիկա տվյալների կենտրոնի նախագծի համար մեր որակյալ մասնագետները կարող են պլանավորել, նախագծել և իրականացնել համապատասխան տվյալների պահոց: Անկախ թե ինչ սարք եք կիրառում՝ սկսած առանձնացված տվյալների պահոցից մինչև հիպերկոնվերգենցիա և ծրագրով սահմանված պահեստավորման համակարգեր, Bi Line-ը կօգնի ինտեգրել դրանք հաշվարկային համակարգերի և ցանցերի հետ՝ ստանալով մեկ միասնական միավոր:

Եթե ​​ընտրում եք Bi Line-ը, վստահ եղեք, որ մենք կօգնենք ձեզ նախագծել և տեղակայել ձեր հաջորդ սերնդի տվյալների կենտրոնի համար օպտիմալ սարքավորումը՝ շեշտը դնելով օգտագործման հարմարավետության, ծախսարդյունավետության և խտության վրա:

Մենք ունենք ինժեներներ, որոնք կօգնեն ձեզ իրականացնել ոչ միայն սարքավորումների բաղադրիչների տեղադրում և ինտեգրում, այնպես էլ կօգնեն մասերի փոխարինման և վերանորոգման հարցում՝ որպես մեր Break/Fix ծառայությունների մաս:

INDIVIDUAL ENTITY

    LEGAL ENTITY