Վիրտուալացում

Վիրտուալացում

Վիրտուալացում

Վիրտուալացման տեխնոլոգիայի օգնությամբ դուք կարող եք ստեղծել ՏՏ ծառայություններ ռեսուրսներով, որոնք հաճախ սահմանափակված են ապարատային հնարավորություններով: Ֆիզիկական սարքավորման ռեսուրսները բազմաթիվ օգտագործողների կամ միջավայրերի միջև բաժանելով՝ հնարավորություն ենք ստանում օգտագործել սարքավորման ընձեռած ամբողջ հնարավորությունները:
Վիրտուալիզացիան հնարավորություն է տալիս մեկ սարքավորմանը ներկայացնել որպես մի քանի առանձին սարքավորումներ, որը թույլ է տալիս խուսափել լրացուցիչ սարքավորումներ և ծրագրային ապահովում գնելուց: Վիրտուալացման միջոցով դուք կարող եք ստեղծել ծրագրային ապահովման վրա հիմնված (վիրտուալ) սերվերներ, պահեստավորման սարքեր, ցանցեր, աշխատասեղաններ և այլն: Դա ամենաարդյունավետ ռազմավարությունն է՝ նվազեցնելու ՏՏ ծախսերը՝ միաժամանակ բարձրացնելով ձեր ընկերության արտադրողականությունն ու ակտիվությունը:
Վիրտուալիզացիան կարող է բազմաթիվ առավելություններ ընձեռնել ձեր կազմակերպությանը՝ ՏՏ ճկունության և մասշտաբայնության ավելացումից մինչև ձեր անձնակազմի արդյունավետության բարձրացումը՝ ռեսուրսների օպտիմալացման ճանապարհով:

Լրացուցիչ առավելությունները ներառում են՝․

• սարքավորումների ձեռքբերման և ընթացիկ գործառնական նվազեցված ծախսեր
• Նվազագույնի հասցված պարապուրդի ժամանակ
• Բարձր ՏՏ արտադրողականություն
• Բիզնեսի շարունակականության և աղետներից վերականգնման պրոցեսների օպտիմալացում
• տվյալների կենտրոնի պարզեցված կառավարում
• Ծրագրերի և ռեսուրսների ավելի արագ տրամադրում
Վիրտուալիզացիան ոչ բոլոր հարցերի պատասխանն է տալիս, բայց կարող է հանդիսանալ սկիզբնակետ այն դեպքերում, երբ փորձում են օպտիմալացնել ՏՏ ռազմավարությունները և առավելագույն օգուտ քաղել առկա սարքավորումներից:

Bi Line-ը տրամադրում է վիրտուալացման լուծումների լայն տեսականի, որոնք ներառում են՝.

● Սերվերի վիրտուալացում
Ծրագրային ապահովման միջոցով ֆիզիկական սերվերը մի քանի տարբեր մեկուսացված վիրտուալ սերվերների բաժանելու պրակտիկան հայտնի է որպես սերվերի վիրտուալացում անվամբ: Յուրաքանչյուր վիրտուալ սերվեր կարող է առանձին գործարկել իր օպերացիոն համակարգը:

Սերվերի վիրտուալացման հիմնական առավելություններն են՝․
● Ավելի բարձր սերվերային հնարավորություններ
● Ավելի ցածր գործառնական ծախսեր
● Սերվերի քանակի հետ կապված շահագործման բարդության վերացում
● Հավելվածների արտադրողականության բարձրացում
● Աշխատանքային ծանրաբեռնվածության ավելի արագ տեղադրում

Ցանցի վիրտուալացում
Ցանցի վիրտուալացումը դա ցանցային ռեսուրսների աբստրակցիան է եղած ապարատային մասից։ Ցանցի վիրտուալիզացիան կարող է ինչպես միավորել տարբեր ֆիզիկական ցանցեր մեկ վիրտուալ ցանցում, այնպես էլ բաժանել ֆիզիկական ցանցը, մի քանի վիրտուալ ցանցերի։ Ահա ցանցի վիրտուալիզացիայի հիմնական առավելություններից մի քանիսը՝․

● Նվազեցնում է ցանցի տրամադրման ժամանակը շաբաթներից հասցնելով րոպեների
● Ձեռք է բերում ավելի մեծ գործառնական արդյունավետություն՝ ավտոմատացնելով ձեռքով կատարվող գործընթացները
● Տեղադրում և տեղափոխում է աշխատանքային ծանրաբեռնվածությունը՝ անկախ ֆիզիկական տոպոլոգիայից
● Բարելավում է ցանցի անվտանգությունը տվյալների կենտրոնի ներսում

● Պահեստային վիրտուալացում

Բազմաթիվ ֆիզիկական պահուստային համակարգեր համակցվում և ներկայացվում են որպես մեկ վիրտուալ պահեստավորման համակարգ, որը նաև հայտնի է որպես ծրագրային ապահովման սահմանմամբ՝ պահեստավորման համակարգ կամ վիրտուալ SAN:
Պահպանման համակարգերի վիրտուալացումը հեշտությամբ կարող է օգտագործվել հետևյալ 7 հիմնական մարտահրավերների լուծելու համար.
● Մեկ արտադրողով սահմանափակվելուց խուսափելու համար արգելափակում
● Տվյալների միգրացիա զանգվածների միջև
● Ընդլայնելիություն
● Բարձր հասանելիություն
● Արտադրողականություն
● Բարձր ծախսեր
● Կառավարում

● Աշխատասեղանի և հավելվածների վիրտուալացում

Աշխատասեղանի և հավելվածների վիրտուալացումը նորարարություն է, որը թույլ է տալիս օգտվողներին հեռակա ձևով ստանալ հասանելիություն տվյալների կենտրոնում կամ ամպային ռեսուրսներում տեղակայցված իրենց աշխատասեղաններին ու ծրագրերին

Աշխատասեղանի վիրտուալացման առավելությունները.
● Ռեսուրսների օգտագործում
● Հեռավար աշխատուժի միացում
● Անվտանգություն

Վիրտուալացումը կարող է փոխարինվել/համատեղվել ավելի փոխադրելի մեթոդով` կոնտեյներիզացմամբ: Սա ենթադրում է ծրագրի տեղադրում կոնտեյների ներսում, որը չունի իր սեփական օպերացիոն համակարգը: Հետևաբար, կոնտեյներներն օգտագործում են հոսթի՝ բոլորի համար ընդհանուր ՕՀ-ն։
Ահա կոնտեյներացմանը անցնելու մի քանի պատճառներ՝․

● փոխադրելիություն
● Արդյունավետություն
● Ավելի արագ ռեսուրսների տրամադրում
● Բարելավված անվտանգություն
● Հավելվածի ավելի արագ գործարկում
● Ավելի հեշտ կառավարում
● Ճկունություն

Bi Line-ը կաջակցի ձեզ վերը նշված լուծումների ներդրման ամբողջ ընթացքում։

 

INDIVIDUAL ENTITY

    LEGAL ENTITY