Շարունակական Հասանելիություն
Զարգացող աշխարհում Ձեր տվյալները և ՏՏ ենթակառուցվածքները էական նշանակություն ունեն ձեր բիզնեսը մշտապես ակտիվ պահելու համար։ Դրա շնորհիվ բիզնեսի շարունակականությունն այլևս ոչ միայն CIO-ի պարտականությունն է, այլ ամբողջ գործադիր թիմի։
Աղետի արդյունքում խաթարված բիզնես գործունեությունը կարող է նվազեցնել հաճախորդների վստահությունը ընկերության հանդեպ, հանգեցնել ծախսատար իրավական գործողությունների և նույնիսկ, ստիպել ընկերությանը փակել իր դռները: Որպեսզի բիզնեսը շարունակի գործել և ծառայություններ մատուցել հաճախորդներին, մատակարարներին և կատարի կազմակերպության բոլոր գործառույթները, ներդրվում է բիզնեսի շարունակականության լուծումներ, որոնք երաշխավորում են ամբողջ կազմակերպության ճկունությունը և պաշտպանվածությունը:
Ընկերությունները փոխում են իրենց ռազմավարությունը բիզնեսի շարունակականության համար՝ աջակցելու թվային փոխակերպմանը և բավարարելու ներկայիս մշտապես զարգացող տնտեսության պահանջներին:
Ձեր կազմակերպությունը գործուն պահելու նպատակով, Bi Line-ն տրամադրում է շարունակական հասանելիության ծառայություններ և լուծումներ՝ օգտագործելով փորձված և ճշգրիտ տեխնոլոգիաներ
Շարունակական հասանելիության լուծումները լինում են տարբեր ձևերի և կոնֆիգուրացիաների՝ կախված ծրագրային ապահովման և ապարատային մասի մատակարարից: Հիմնական նպատակն է նվազագույնի հասցնել օգտատերերի կամ բիզնես հավելվածների պարապուրդը, ինչը կարող է բացասաբար ազդել ամենօրյա գործունեության վրա: Նման խափանումը անխուսափելիորեն կարող է հանգեցնել արտադրողականության և եկամուտների կորստի, դժգոհ հաճախորդների և ի վերջո, ընկերության ապրանքանիշի վնասման:
Բիզնեսի շարունակականության գրագետ պլանը ձեռնարկության ճկունության ռազմավարության մաս է, որը հաշվի է առնում ոչ միայն ՏՏ-ն, այլև մարդկանց և ռեսուրսների ողջ սպեկտրը, որոնք անհրաժեշտ են իրենց առաքելություններն իրականացնելու համար: Կապվելով մեզ հետ իմացեք, թե ինչպես Bi Line-ը կարող է օգնել բիզնեսի շարունակականության արդյունավետ պլաններ, ընթացակարգեր, փաստաթղթեր ստեղծելու և վերապատրաստումներ անցնելու հարցում։ Մասնավորապես՝ Bi Line-ը տրամադրում է ձեր բիզնեսը պաշտպանելու գրեթե բոլոր հնարավոր ուղիները՝ առաջարկելով աջակցություն ձեր բիզնեսին և ապահովելով պաշտպանված լինելու զգացումը։