Կիբերանվտանգության Լուծումներ
Տեխնոլոգիաների վրա հիմնված ապրանքներն ու ծառայությունները, որոնք հայտնի են «կիբերանվտանգության լուծումներ» անվամբ օգնում են ձեռնարկություններին պաշտպանվել կիբերհարձակումներից, որոնք կարող են առաջացնել հավելվածների խափանումներ, կարևոր տվյալների գողություն, և այլ բացասական հետևանքներ:
Bi Line-ն առաջարկում է հետևյալ լուծումները՝
• հավելվածների անվտանգության լուծումներ,
• Endpoint անվտանգություն
• Ցանցի անվտանգություն
• Իրերի ինտերնետի (IoT) անվտանգություն
• Ամպի անվտանգություն
• Տվյալների անվտանգություն
• SIEM և այլն
Հավելվածի անվտանգություն
Հավելվածների անվտանգության լուծումներն օգնում են բացահայտել ծրագրային ապահովման հավելվածների խոցելիությունը մշակման և փորձարկման փուլերում, ինչպես նաև ապահովում են դրանց պաշտպանությունը հարձակումներից արդեն շահագործման փուլում:
Bi Line-ը ձեզ տրամադրում է հավելվածի անվտանգության հետևյալ լուծումները.
Web Application Firewall – WAF-ը կանոնների վրա հիմնված վեբ հավելվածների զտիչ է, որը ստուգում է ինտերնետի և հավելվածի միջև փոխանցվող HTTP/S տրաֆիկը։ WAF-ը փորձում է հայտնաբերել և կանխել սպառնալիքներն ու վտանգավոր գործողությունները:
Հավելվածի անվտանգության թեստավորում – AST-ը հայտնաբերում է անվտանգության թերությունները և խոցելիությունները սկզբնական կոդի մեջ՝ ուժեղացնելով հավելվածների դիմադրությունը անվտանգության սպառնալիքներին:
API անվտանգություն (API անվտանգության լուծումներն օգնում են պաշտպանել API-ները):
Բոտերի պաշտպանություն (Կանխում է բիզնեսի վրա բոտերի հարձակումները մուտքային բոլոր կետերից՝ կայքերից, բջջային հավելվածներից և API-ներից):
DoS և DDoS պաշտպանություն (DoS հարձակումները համակարգ-համակարգի վրա հարձակումներ են, մինչդեռ DDoS հարձակումները մի քանի համակարգերից հարձակումն է մեկ համակարգի վրա: Վերջին ժամանակներում նշված հարձակումները շատ են տարածվել և նույնիսկ օգտագործվում են պետությունների ամբողջական ՏՏ համակագրերի վրա հարձակվելիս։Հարձակման վերլուծություն – Attack Analytics (ապահովում է հարձարկման ամբողջական տեսանելիությունը՝ օգտագործելով լոգավորում և շատ դեպքերում նաև մեքենայական ուսուցում։
Վերջնակետի անվտանգություն
Աշխատասեղանները, նոթբուքերը և շարժական սարքերը, վնասակար գործողություններից պաշտպանելու կիբերանվտանգության ռազմավարությունը հայտնի է որպես վերջնակետի անվտանգություն կամ վերջնակետի պաշտպանություն անվամբ:
Bi Line-ը տրամադրում է վերջնակետի անվտանգության լուծումներ, որոնք ներառում են՝ հետևյալ հնարավորությունները.
Anti-Malware, որը հայտնաբերում և կանխում է ծրագրային վիրուսները:
Վարքագծային վերլուծությունը հայտնաբերում վնասակար ծրագիրը իրենց վարքի և թողած հետևանքների առանձնահատկություններից ելնելով՝ առանց սիգնատուրաների օգտագործման։
Համապատասխանություն (Compliance) – BYOD-ի և հեռավար աշխատանքի զարգացման հետ մեկտեղ բիզնեսի անվտանգության չափանիշներին համապատասխանությունն ապահովելու ունակությունը գնալով ավելի է կարևոր դառնում:
Տվյալների գաղտնագրում. տվյալների անօրինական օգտագործման և փոփոխման հնարավոր խախտումներից պաշտպանելու լավագույն մեթոդը գաղտնագրումն է:
Firewall և հավելվածների վերահսկում. ցանցի հատվածավորումը կարևոր նշանակություն ունի հասանելիության և կիբերանվտանգության ռիսկերը վերահսկելու համար:
Sandbox ստուգում – Վիրուսը կարող է «վարակել» ծրագիրը օգտագործելով մի շարք մեթոդներ, ներառյալ ֆիշինգը, խոցելիության շահագործումը և այլն: Լուծումը ապահովում է իզոլացված միջավայր, ծրագրի պահվածքի ուսումնասիրության և հանարվոր ռիսկերի գնահատման համար։
Անվտանգ հեռահար մուտք – հեռավար աշխատանքի և հեռավար ադմինիստրավորման համար անվտանգ հեռահար մուտքը կրիտիկական է:
URL-ի զտումն օգնում է կանխել սպառնալիքները՝ արգելափակելով վնասակար և անցանկալի կայքերը:
Ցանցի անվտանգություն
Ցանցի անվտանգությունը կարևոր է հաճախորդի տվյալների և տեղեկատվության պահպանման, ընդհանուր օգտագործվող տվյալների անվտանգության պահպանման, ցանցի հուսալի աշխատանքի և առցանց սպառնալիքներից պաշտպանվելու համար:
Ահա ցանցային անվտանգության պաշտպանության տեսակները, որոնք առաջարկում է Bi Line-ը.
• Ցանցի հասանելիության վերահսկում
(Օգնում է վերահսկել/սահմանափակել մուտքը դեպի ցանց)
• Ցանցի սեգմենտավորում
(Օգնում է վերահսկել տրաֆիկի հոսքը՝ ըստ աղբյուրի և նպատակակետի)
• Ցանցի վրա հիմնված ներխուժման հայտնաբերման համակարգեր (IDS) և ներխուժման պաշտպանության համակարգեր (IPS)
(ուսումնասիրում է ձեր ցանցը՝ բացահայտելով հնարավոր միջադեպերը, գրանցելով դրանց մասին տեղեկություններ, կանգ առնում և զեկուցում անվտանգության ադմինիստրատորներին):
• Հաջորդ սերնդի firewall (NGFW)
(Ապահովում է ցանցի կապերը, firewall-ի և ինտերնետի միջև):
• Բովանդակության մաքրում և վերակառուցում (CDR)
(Պաշտպանում է փաստաթղթերում պարունակվող հայտնի և անհայտ սպառնալիքներից՝ հեռացնելով գործարկվող բովանդակությունը):
• Վիրտուալ մասնավոր ցանցեր (VPN)
(Թույլ է տալիս օգտվողներին անվտանգ կերպով ուղարկել և ստանալ տվյալներ ընդհանուր օգտագործման ցանցերում):
IoT անվտանգություն
IoT անվտանգության տեխնոլոգիաները կարող են օգնել շտկել խոցելիությունը, ինչպես նաև բացահայտել և վերահսկել ռիսկերը, սպառնալիքները և խախտումները: Ձեր IoT լուծման հասանելիությունը, ամբողջականությունը և գաղտնիությունը երաշխավորված է IoT անվտանգությամբ:
Bi Line-ն ապահովում է IoT անվտանգությունը և IoT անվտանգության հետևյալ տեխնոլոգիաները՝.
• IoT անվտանգության ծառայություններ, որոնք օգնում են ապահովել IoT սարքերի և back-end համակարգերի միջև ցանցային անվտանգությունը,
• IoT նույնականացում, որը օգտվողներին հնարավորություն է տալիս անվտանգ օգտագործել և վավերացնել իրենց IoT սարքերը,
• IoT ծածկագրում, որն օգնում է քողարկել տվյալները՝ տարանցման և պահպանման ժամանակ։
Ամպային անվտանգություն
Ամպի անվտանգությունը օգնում է վերահսկել բարդ հանրային, մասնավոր և հիբրիդային ամպային ենթակառուցվածքները՝ բացահայտելով անվտանգության թերություններն ու խոցելիությունները։
Bi Line-ն ապահովում է Cloud Security՝ օգտագործելով ամպային ենթակառուցվածքի անվտանգության գործիքները, որոնք հետևյալն են՝
Cloud Access Security Brokers (CASB) (ընդլայնում է տեսանելիությունը և հնարավորություն է տալիս կազմակերպություններին վերահսկելու իրենց տվյալների հասանելիությունը):
Cloud Workload Protection Platform (CWPP) (կազմակերպություններին օգնում է ապահովել իրենց աշխատանքային ծանրաբեռնվածությունների անվտանգությունը բազմաթիվ հանրային ամպային միջավայրերով անցնելիս):
Cloud Security Posture Management (CSPM) (կառավարում է անվտանգությունը ամպային ծառայությունների և ռեսուրսների շրջանակում):
Տվյալների անվտանգություն
Եթե ցանկանում եք ձեր տվյալներն անվտանգ պահել, ապա վստահե՛ք Bi Line-ին: Մենք կօգնենք կանխել տվյալներին անօրինական հասանելիությունը և տվյալների կորուստը: Ահա այն տվյալների անվտանգության գործիքները, որոնք տրամադրում է Bi Line-ը՝
«Զգայուն» տվյալների կառավարման լուծումներ, որոնք օգնում են կազմակերպություններին բացահայտել և կառավարել
տարբեր տեսակի «զգայուն» տվյալներ:
Տվյալների համապատասխանության լուծումներն օգնում են կազմակերպություններին համոզված լինել, որ տվյալների պաշտպանությունը պատշաճ կերպով կազմակերպված է և կառավարելի, ինչպես նաև համապատասխանում է կարգավորող ակտերի պահանջներին ։
Տվյալների կառավարումն օգնում է կազմակերպություններին կառավարել տվյալները դրանց կյանքի ողջ ցիկլի ընթացքում: Նպատակը պահպանելն է տվյալների հասանելիությունը, ամբողջականությունը և գործածելիությունը:
Մենք տրամադրում ենք լուծումներ, որոնք օգնում են ձեզ պաշտպանել ձեր տվյալները բոլոր մակարդակներում և իրավիճակներում: Ահա ամենատարածված լուծումներից մի քանիսը՝ ՝
• Տվյալների բազայի firewall
• Օգտագործողի իրավունքների կառավարում
• Տվյալների քողարկում և ծածկագրում
• Տվյալների կորստի կանխարգելում (DLP)
• Օգտագործողի վարքագծի վերլուծություն
• Տվյալների հայտնաբերում և դասակարգում
• Տվյալների բազայում գործողությունների մոնիտորինգ և այլն։
Անվտանգության տեղեկատվության և իրադարձությունների կառավարում (SIEM)
Bi Line-ը տրամադրում է SIEM լուծումներ, որոնք համատեղում է նախկինում տարածված գործիքներից SIM-ը (անվտանգության տեղեկատվության կառավարում) և SEM-ը (անվտանգության իրադարձությունների կառավարում):
Ժամանակակից SIEM լուծումներ (SOAR, UEBA), նաև ապահովում են ՏՏ միջավայրում անվտանգության իրադարձությունների կամ միջադեպերի արագացված հայտնաբերում և արձագանքում: Այն ապահովում է
Եթե փնտրում եք անվտանգություն, ապա մի՛ հապաղեք կապվել Bi Line-ի հետ: Մեր փորձառու մասնագետները կապահովեն ձեր տվյալների անվտանգությունը։