էնդփոինթ Լուծումներ
Յուրաքանչյուր ընկերություն ձգտում է լավ մթնոլորտ ստեղծել իր անձնակազմի համար, որտեղ թիմային ոգու բարձրացումը կարևորագույն նպատակներից է:
Մեր օրերում ամեն ինչ այլ է, քան նախկինում էր, հիմա աշխատավայրը փոխակերպվում է և կարևորվում է աշխատավայրի համապատասխանեցումը աշխատանքի բնույթին, աշխատողներին և տեխնոգոլիական զարգացմանը։
Նախկինում մեր աշխատանքային գործառույթների մեծ մասը մեքենայացված է եղել կամ պատվիրակված, սակայն այժմ այն չհամակարգված է, բարդ և վերին աստիճանի համագործակցային։ Այժմ կարիք է զգացվում ադապտացվող, ճկուն և ուշադրությունը չշեղող աշխատավայրերի, որոնք հնարավորություն կտան աշխատել ստեղծագործ թիմերում՝ առանց ուշադրությունը շեղող հանգամանքների։
Աշխատավայրը պետք է փոխվի նորարար լինելու, համաշխարհային շուկայում մրցակցելու և նոր կադրեր գրավելու համար։
Ստորև նկարագրված լուծումները, որոնք առաջարկում է Bi Line ընկերությունը, կարող են օգնել ձեզ վերափոխելու ձեր աշխատավայրը և բարձրացնելու աշխատուժի էֆֆեկտիվությունը։
Endpoint Solutions
Ժամանակակից աշխատավայրում անհատների և թիմերի արդյունավետությունը մեծապես կախված է ճիշտ սարքավորումների առկայությունից։
Սարքավորումները պետք է ապահովեն տարբեր վայրերում աշխատելու ճկունություն՝ տանը, աշխատավայրում, ճանապարհորդելիս։
Bi Line-ը կօգնի ձեզ բավարարել օգտագործողների կարիքները և տրամադրել հաշվարկային լուծումներ՝ չխախտելով ձեռնարկության անվտանգության արձանագրությունները և չվտանգելով կոնֆիդենցիալ տվյալները։
Bi Line-ը տրամադրում է ոչ միայն սարքավորումները, ինչպիսիք են նոթբուքները, համակարգիչները, Thin Client-ները, պլանշետները, էկրանները և տպիչները, բայց նաև ամբողջական լուծումներ։
Bi Line-ը առաջարկում է ծառայություններ սկսած BYOD քաղաքականության կազմումից մինչև սարքերի կյանքի ցիկլի ընթացքում անհրաժեշտ գործառույթների իրականացում՝․
• Սարքի ավտոմատ կարգավորում, պահանջագրում և միացում (onboarding) ըստ կորպորատիվ քաղաքականության,
• Սարքի և բովանդակության գլոբալ կառավարում,
• Սարքի, ցանցի և տվյալների անվտանգություն,
• Ձեռնարկությունների կողմից թույլատրված հավելվածների տրամադրում, աշխարհագրական տեղորոշման և հեռակա«մաքրման» (“wipe”); ծառայություններ։
Վիրտուալ աշխատասեղանները փոխակերպում են ձեռնարկությունները
Եթե ցանկանում եք այնպիսի համակարգ, որտեղ ձեր բոլոր ծրագրերը հուսալիորեն պահված են և հասանելի են ցանկացած սարքից և վայրից ապա ձեզ անհրաժեշտ է վիրտուալ աշխատասեղան:
Վիրտուալացման լուծումը, որը կոչվում է վիրտուալ աշխատասեղանի ենթակառուցվածք (VDI), օգտագործում է վիրտուալ մեքենաներ՝ վիրտուալ աշխատասեղաններ ստեղծելու և պահպանելու համար: Կենտրոնացված սերվերի վրա VDI լուծումը տեղակայում է աշխատասեղաններին, դրանք, ըստ պահանջի, ցանցի միջոցով տարբեր տեսակի սարքերի վրա, հասանելի են դարձնում վերջնական օգտագործողներին:
VDI-ի առավելություններն են.
• Կառավարելիությունը
• Ճկունությունը
• Մատչելիությունը
• Օգտագործողի փորձառությունը
Վիրտուալ աշխատասեղանի պլանավորման, նախագծման և իրականացման գործում Bi Line-ի հաջող փորձը ձեզ կօգնի խուսափել ծախսատար սխալներից։
Դրանք կարող են ներառել՝
• Միջավայրի ոչ ճշգրիտ չափագրում, որը նպաստում է “նեղ” կետերի առաջացմանը
• Արտադրողականության հետ կապված հնարավոր խնդիրներ, ինչպիսիք են” boot storm”-ը
• Սխալ ճարտարապետությունը
• Հաճախ ցանցի կամ պահուստավորման համակարգի նկատմամբ ներակայցվող պահանջների անտեսում
Եթե դուք պլանավորում եք անցում կատարել “Thin Client” և/կամ VDI աշխատասեղաններին, վստահեք Bi Line-ին որպես գործընկեր: Մենք կօգնենք ձեզ սահուն կերպով կատարել այդ անցում ։
Համատեղ աշխատանքի լուծումներ
Համատեղ աշխատանքի լուծումները հնարավորություն են տալիս իրականացնել շատ լայն մասշտաբի հաղորդակցություն և համագործակցություն: Bi Line-ը կարող է ներդնել համատեղ աշխատանքի հետևյալ լուծումները՝
• Առցանց “Whiteboards Collaboration”
• պրոյեկտների կառավարում
• ընդհանուր օրացույցներ
• Ակնթարթային հաղորդագրություններ
• Ամպային պահոց և ֆայլերի փոխանակում
• Կոնֆերենս լուծումներ
• “Uniied Communication”
• Wiki
• Ձեռնարկությունների ներքին սոցիալական ցանցեր
•Կոնտակտային կոնտրոնի լուծումներ
• “Collaboration Endpoint”-ներ
• Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության լուծումներ
Իրերի ինտերնետ (Internet of Things (IoT))
Մարդիկ, ովքեր օգտվում են IoT-ից, ավելի հեշտ են կազմակերպում իրենց աշխատանքը և կարող են լիովին վերահսկել իրենց կյանքը: IoT-ը կարևոր է նաև բիզնեսի համար և ոչ միայն տնային խելացի սարքերի: IoT-ի օգնությամբ կազմակերպությունները կարող են տեսնել, թե ինչպես են իրականում ժամանակում գործում իրենց համակարգերը և պատկերացում կազմել ամեն ինչի մասին՝ սկսած սարքավորումների կատարողականությունից մինչև մատակարարման շղթա և լոգիստիկ գործողություններ:
Այնուամենայնիվ, օգտագործողները և աշխատավայրերը, որոնք օգտագործում են IoT սարքեր, կարող են ակամա հավելյալ վտանգ ներկայացնել կազմակերպությանը: Դա կարող է առաջանալ IoT տվյալներից, որոնք անցնում են ձեր ձեռնարկության «պաշտպանված տարածքներով»:
Bi Line-ը կարող է օգնել կազմակերպություններին բացահայտել, իրականացնել և օգտվել IoT նախագծերից: