Հուսալիություն, պրոֆեսիոնալիզմ և որակ
Բի Լայնը առանձնանում է իր հիմնադրման օրվանից (1996 թ.) բարձրակարգ ծառայությունների և առաջարկվող սարքավորումների որակի և հուսալիության շնորհիվ: Մեզ համար լավագույն որակի ապահովումն առաջնային է և կորպորատիվ արժեք: Կազմակերպությունը գտնվում է լավագույնների ցուցակում՝ որպես ՏՏ համակարգերի ներդրող ընկերություն։
Ընկերության գործունեության գաղափարի հիմքում ընկած է երեք սկզբունք` հուսալիություն, պրոֆեսիոնալիզմ և որակ:
Բի Լայնը հայտնի է նաև իր ճկուն և հաճախորդակենտրոն լուծումներով: Յուրաքանչյուր սարքավորում և ծառայություն ըստ անհրաժեշտության հարմարեցվում է հաճախորդի հատուկ կարիքներին և ցանկությանը՝ ամեն ջանք գործադրելով անհրաժեշտ լուծումը մատուցելու համար:
Համագործակցում ենք նորագույն տեխնոլոգիաներ մշակող ՏՏ ոլորտի առաջատարների հետ: Բի Լայնը հանդիսանում է ավելի քան 100 կազմակերպությունների գործընկեր, որոնց թվում կան բջջային օպերատորներ, բանկեր, արդյունաբերական ընկերություններ, վարկային կազմակերպություններ, հեռահաղորդակցման կազմակերպություններ, պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ, օտարերկրյա ընկերություններ, դեսպանություններ և այլն:
Առաջարկում ենք ծառայություններ ինչպես խոշոր կազմակերպությունների և բանկերի, այնպես էլ միջին և փոքր բիզնեսի համար:
Մեր առաքելությունն է հաճախորդներին մատուցել որակյալ ծառայություններ և մրցակցային գներ: Ձգտում ենք մեր սպառողներին ապահովել մատչելի ծառայություններ ժամանակակից բոլոր տեխնոլոգիական պահանջներին համապատասխան:
Որդեգրած ռազմավարության, բարձր պատասխանատվության և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ, մենք ձեռք ենք բերել շատ կարևոր գործընկերներ, վստահություն և հավատարմություն թե՛ տեղական, և թե՛ արտաքին շուկաներում:
Շնորհիվ այդ ընկերությունների հետ հաստատված գործարար հարաբերությունների ու համագործակցության, մենք պարտավորվում ենք մեր պատվիրատուներին առաջարկել հուսալի և արդյունավետ արտադրանք, լուծումներ և ծառայություններ՝ ապահովելով տեխնիկական աջակցության և մատակարարման բարձր որակ:
Մեր նպատակն է բարձրացնել Ձեր ընկերության աշխատանքի արդյունավետությունը, նվազեցնել ծախսերը և աջակցել Ձեր բիզնեսի ընդլայնմանը առաջատար տեխնոլոգիաների միջոցով՝ պատվիրատուներին մշտապես առաջարկելով ժամանակի լավագույն լուծումները: