Համակարգչային Ցանցային Լուծումներ

Համակարգչային Ցանցային Լուծումներ

Համակարգչային ցանցերն այժմ զգալի դեր ունեն ժամանակակից հաղորդակցության, տվյալների մշակման, բիզնեսի, մշակույթի և առօրյա կյանքում:

Ցանցերը կարևոր են բիզնեսի համար: Կանոնավոր կերպով փոխանցվող տվյալները երաշխավորում են ձեր կազմակերպության արդյունավետ գործունեությունը և ամբողջականությունը, լինի դա մասնավոր ընկերության տեղեկատվություն, թե կարևոր ֆինանսական գրառումներ: Տվյալները փոխանցելիս դուք դրանք ակամայից վտանգի տակ եք դնում: Ձեզ անհրաժեշտ է ապահով և վստահելի ցանցային լուծում՝ այս ռիսկերը նվազեցնելու և զարգացող մարտահրավերներին դիմակայելու համար:

Bi Line-ը ապահովում է անվտանգ ցանցային լուծումներ: Մենք ունենք հետևյալ ցանցային լուծումների նախագծման, պլանավորման և ներդրման մեծ փորձ՝

Տվյալների կենտրոնի ցանց

Միաժամանակ ապահովելով կենտրոնացված կառավարումը և անվտանգության ժամանակակից տվյալների կենտրոնների ցանցային կառուցվածքը պետք է հնարավորություն տա իրագործել ծառայությունների լայն շրջանակ՝ կապելով ամեն ինչ՝ սկսած վիրտուալ մեքենաներից (VMs) և կոնտեյներներից մինչև ապարատային սարքեր

Կամպուսային ցանց

Կամպուսային ցանցը միացնում է հավելվածները և տերմինալները: Քանի որ ավելանում են ամպի վրա հիմնված և AI-ի վրա աշխատող ծառայությունները, ապա այդ համակարգերը լոկալ ցանցից տեղափոխվում են ամպ: Կիրառական համակարգերի ամպիֆիկացիան, ծառայությունների տրաֆիկի գերաճը և AI հավելվածների համատարած օգտագործումը ծանրաբեռնում են կամպուսի առկա ցանցերը:

Անլար ցանց

Բիզնեսի արտադրողականությունը և արդյունավետությունը բարձրացնելու համար անլար ցանցը կարևոր է: Անցումը դեպի անլար ցանցեր անխուսափելի է։ Գրասենյակների ցանցերի մեծամասնությունը արդեն անցում է կատարել անլար ցանցի: Անլար ցացների կիրառման հաջորդ ալիքը, սպասվում է, ձեռնարկությունների արտադրական ցանցերում, ՝ Wi-Fi 6-ի ստանդարտի տարածմամբ։

  • Ծրագրային ապահովմամբ սահմանած ցանցեր (SDN)

SDN-ն օգտագործում է ծրագրային կոնտրոլերներ կամ API-ներ ապարատային ենթակառուցվածքի հետ հաղորդակցության և ցանցային տրաֆիկի ուղորդման համար: Կենտրոնական ինտերֆեյսի միջոցով ադմինիստրատորները կարող են վերահսկել ցանցը, փոխել կոնֆիգուրացիան, տրամադրել ռեսուրսներ և բարձրացնել ցանցի տարողունակությունը՝ նույնիսկ առանց լրացուցիչ սարքավորումներ ձեռք բերելու:

Տվյալների պահպանման համակարգերի ցանց

Տվյալների պահպանման համակարգերի ցանցը հիմնականում կառուցվում է ձեռնարկությունների ՏՏ միջավայրերում և տվյալների կենտրոններում, և ապահովում է բարձր հասանելիությամբ և մասշտաբայնացվող ընդհանուր կամ առանձնացված ցանցով հասանելիություն սերվերների և տվյալների պահպանման համակարգերի միջև։ Ցանցին կցված պահեստավորման սարքը իրենից կարող է ներկայացնել ինչպես մի քանի սկավառակներով հասարակ պահուստային սերվեր այնպես էլ տվյալների պահպանման առանձնացված համակարգ: Կախված իրենց հնարավորություններից կարող են ծառայել հազարավոր օգտատերերի՝ ապահովելով տվյալների պահպանումը և հասանելիությունը ցանցի միջոցով: Տվյալների պահպանման համակարգերի ցանցերում այժմ կիրառվում են բազմաթիվ հին և նոր տեխնոլոգիաներ, ինչպիսիք են՝ NVMe, RDMA, RoCE PCIe 4.0, iSCSI և FCoE և Fiber Channel :

Ցանցի մոնիտորինգ

Շատ կարևոր է, որ ցանցի մոնիտորինգի լուծումը իր բնույթով լինի պրոակտիվ: Ցանցի պրոակտիվ բնույթը հնարավորություն է տալիս վաղաժամ հայտնաբերել ցանցում, թողունակության և հապաղումների հետ կապված առաջացող խնդիրները դեռ առաջացման վաղ փուլում

  • Կառուցվածքային մալուխների համակարգ (structured cabling)

Հաղորդակցության լայն ենթակառուցվածքը ապահովվում է կառուցվածքային մալուխային համակարգով, որը մալուխների և հարակից բաղադրիչների ամբողջական համակարգ է:

Յուրաքանչյուր կառուցվածքային մալուխային համակարգ յուրահատուկ է քանի որ տարբերվում են՝

Շինությունները, որտեղ դրանք տեղադրվում են

Մալուխային համակարգի գործառույթը

Սարքավորումների տեսակները, որոնք կաջակցի մալուխային համակարգը

Արդեն տեղադրված համակարգի կոնֆիգուրացիա (արդիականացում և վերազինում);

Հաճախորդի պահանջներ

Արտադրողի երաշխիքներ:

Bi Line-ում մալուխային համակարգերի ներդրման և պահպանման ընթացակարգերը բավականին ստանդարտացված են, քանի որ այդպիսին է ընդունելի արդյունավետությամբ համակարգ ունենալու պահանջը։

INDIVIDUAL ENTITY

    LEGAL ENTITY