Կիբերանվտանգության Լուծումներ

Կիբերանվտանգության Լուծումներ

Տեխնոլոգիաների վրա հիմնված ապրանքներն ու ծառայությունները, որոնք հայտնի են «կիբերանվտանգության լուծումներ» անվամբ օգնում են ձեռնարկություններին պաշտպանվել կիբերհարձակումներից, որոնք կարող են առաջացնել հավելվածների խափանումներ, կարևոր տվյալների գողություն, և այլ բացասական հետևանքներ:

Bi Line-ն առաջարկում է հետևյալ լուծումները՝

հավելվածների անվտանգության լուծումներ,

Endpoint անվտանգություն

Ցանցի անվտանգություն

Իրերի ինտերնետի (IoT) անվտանգություն

Ամպի անվտանգություն

Տվյալների անվտանգություն

SIEM և այլն

Հավելվածի անվտանգություն

Հավելվածների անվտանգության լուծումներն օգնում են բացահայտել ծրագրային ապահովման հավելվածների խոցելիությունը մշակման և փորձարկման փուլերում, ինչպես նաև ապահովում են դրանց պաշտպանությունը հարձակումներից արդեն շահագործման փուլում:

Bi Line-ը ձեզ տրամադրում է հավելվածի անվտանգության հետևյալ լուծումները.

Web Application Firewall – WAF-ը կանոնների վրա հիմնված վեբ հավելվածների զտիչ է, որը ստուգում է ինտերնետի և հավելվածի միջև փոխանցվող HTTP/S տրաֆիկը։ WAF-ը փորձում է հայտնաբերել և կանխել սպառնալիքներն ու վտանգավոր գործողությունները:

Հավելվածի անվտանգության թեստավորում – AST-ը հայտնաբերում է անվտանգության թերությունները և խոցելիությունները սկզբնական կոդի մեջ՝ ուժեղացնելով հավելվածների դիմադրությունը անվտանգության սպառնալիքներին:

API անվտանգություն (API անվտանգության լուծումներն օգնում են պաշտպանել API-ները):

Բոտերի պաշտպանություն (Կանխում է բիզնեսի վրա բոտերի հարձակումները մուտքային բոլոր կետերից՝ կայքերից, բջջային հավելվածներից և API-ներից):

DoS և DDoS պաշտպանություն (DoS հարձակումները համակարգ-համակարգի վրա հարձակումներ են, մինչդեռ DDoS հարձակումները մի քանի համակարգերից հարձակումն է մեկ համակարգի վրա: Վերջին ժամանակներում նշված հարձակումները շատ են տարածվել և նույնիսկ օգտագործվում են պետությունների ամբողջական ՏՏ համակագրերի վրա հարձակվելիս։Հարձակման վերլուծություն – Attack Analytics (ապահովում է հարձարկման ամբողջական տեսանելիությունը՝ օգտագործելով լոգավորում և շատ դեպքերում նաև մեքենայական ուսուցում։

Վերջնակետի անվտանգություն

Աշխատասեղանները, նոթբուքերը և շարժական սարքերը, վնասակար գործողություններից պաշտպանելու կիբերանվտանգության ռազմավարությունը հայտնի է որպես վերջնակետի անվտանգություն կամ վերջնակետի պաշտպանություն անվամբ:

Bi Line-ը տրամադրում է վերջնակետի անվտանգության լուծումներ, որոնք ներառում են՝ հետևյալ հնարավորությունները.

Anti-Malware, որը հայտնաբերում և կանխում է ծրագրային վիրուսները:

Վարքագծային վերլուծությունը հայտնաբերում վնասակար ծրագիրը իրենց վարքի և թողած հետևանքների առանձնահատկություններից ելնելով՝ առանց սիգնատուրաների օգտագործման։

Համապատասխանություն (Compliance) – BYOD-ի և հեռավար աշխատանքի զարգացման հետ մեկտեղ բիզնեսի անվտանգության չափանիշներին համապատասխանությունն ապահովելու ունակությունը գնալով ավելի է կարևոր դառնում:

Տվյալների գաղտնագրում. տվյալների անօրինական օգտագործման և փոփոխման հնարավոր խախտումներից պաշտպանելու լավագույն մեթոդը գաղտնագրումն է:

Firewall և հավելվածների վերահսկում. ցանցի հատվածավորումը կարևոր նշանակություն ունի հասանելիության և կիբերանվտանգության ռիսկերը վերահսկելու համար:

Sandbox ստուգում – Վիրուսը կարող է «վարակել» ծրագիրը օգտագործելով մի շարք մեթոդներ, ներառյալ ֆիշինգը, խոցելիության շահագործումը և այլն: Լուծումը ապահովում է իզոլացված միջավայր, ծրագրի պահվածքի ուսումնասիրության և հանարվոր ռիսկերի գնահատման համար։

Անվտանգ հեռահար մուտք – հեռավար աշխատանքի և հեռավար ադմինիստրավորման համար անվտանգ հեռահար մուտքը կրիտիկական է:

URL-ի զտումն օգնում է կանխել սպառնալիքները՝ արգելափակելով վնասակար և անցանկալի կայքերը:

Ցանցի անվտանգություն

Ցանցի անվտանգությունը կարևոր է հաճախորդի տվյալների և տեղեկատվության պահպանման, ընդհանուր օգտագործվող տվյալների անվտանգության պահպանման, ցանցի հուսալի աշխատանքի և առցանց սպառնալիքներից պաշտպանվելու համար:

Ահա ցանցային անվտանգության պաշտպանության տեսակները, որոնք առաջարկում է Bi Line-ը.

Ցանցի հասանելիության վերահսկում

(Օգնում է վերահսկել/սահմանափակել մուտքը դեպի ցանց)

Ցանցի սեգմենտավորում

(Օգնում է վերահսկել տրաֆիկի հոսքը՝ ըստ աղբյուրի և նպատակակետի)

Ցանցի վրա հիմնված ներխուժման հայտնաբերման համակարգեր (IDS) և ներխուժման պաշտպանության համակարգեր (IPS)

(ուսումնասիրում է ձեր ցանցը՝ բացահայտելով հնարավոր միջադեպերը, գրանցելով դրանց մասին տեղեկություններ, կանգ առնում և զեկուցում անվտանգության ադմինիստրատորներին):

Հաջորդ սերնդի firewall (NGFW)

(Ապահովում է ցանցի կապերը, firewall-ի և ինտերնետի միջև):

Բովանդակության մաքրում և վերակառուցում (CDR)

(Պաշտպանում է փաստաթղթերում պարունակվող հայտնի և անհայտ սպառնալիքներից՝ հեռացնելով գործարկվող բովանդակությունը):

Վիրտուալ մասնավոր ցանցեր (VPN)

(Թույլ է տալիս օգտվողներին անվտանգ կերպով ուղարկել և ստանալ տվյալներ ընդհանուր օգտագործման ցանցերում):

IoT անվտանգություն

IoT անվտանգության տեխնոլոգիաները կարող են օգնել շտկել խոցելիությունը, ինչպես նաև բացահայտել և վերահսկել ռիսկերը, սպառնալիքները և խախտումները: Ձեր IoT լուծման հասանելիությունը, ամբողջականությունը և գաղտնիությունը երաշխավորված է IoT անվտանգությամբ:

Bi Line-ն ապահովում է IoT անվտանգությունը և IoT անվտանգության հետևյալ տեխնոլոգիաները՝.

IoT անվտանգության ծառայություններ, որոնք օգնում են ապահովել IoT սարքերի և back-end համակարգերի միջև ցանցային անվտանգությունը,

IoT նույնականացում, որը օգտվողներին հնարավորություն է տալիս անվտանգ օգտագործել և վավերացնել իրենց IoT սարքերը,

IoT ծածկագրում, որն օգնում է քողարկել տվյալները՝ տարանցման և պահպանման ժամանակ։

Ամպային անվտանգություն

Ամպի անվտանգությունը օգնում է վերահսկել բարդ հանրային, մասնավոր և հիբրիդային ամպային ենթակառուցվածքները՝ բացահայտելով անվտանգության թերություններն ու խոցելիությունները։

Bi Line-ն ապահովում է Cloud Security՝ օգտագործելով ամպային ենթակառուցվածքի անվտանգության գործիքները, որոնք հետևյալն են՝

Cloud Access Security Brokers (CASB) (ընդլայնում է տեսանելիությունը և հնարավորություն է տալիս կազմակերպություններին վերահսկելու իրենց տվյալների հասանելիությունը):

Cloud Workload Protection Platform (CWPP) (կազմակերպություններին օգնում է ապահովել իրենց աշխատանքային ծանրաբեռնվածությունների անվտանգությունը բազմաթիվ հանրային ամպային միջավայրերով անցնելիս):

Cloud Security Posture Management (CSPM) (կառավարում է անվտանգությունը ամպային ծառայությունների և ռեսուրսների շրջանակում):

Տվյալների անվտանգություն

Եթե ​​ցանկանում եք ձեր տվյալներն անվտանգ պահել, ապա վստահե՛ք Bi Line-ին: Մենք կօգնենք կանխել տվյալներին անօրինական հասանելիությունը և տվյալների կորուստը: Ահա այն տվյալների անվտանգության գործիքները, որոնք տրամադրում է Bi Line-ը՝

«Զգայուն» տվյալների կառավարման լուծումներ, որոնք օգնում են կազմակերպություններին բացահայտել և կառավարել

տարբեր տեսակի «զգայուն» տվյալներ:

Տվյալների համապատասխանության լուծումներն օգնում են կազմակերպություններին համոզված լինել, որ տվյալների պաշտպանությունը պատշաճ կերպով կազմակերպված է և կառավարելի, ինչպես նաև համապատասխանում է կարգավորող ակտերի պահանջներին ։

Տվյալների կառավարումն օգնում է կազմակերպություններին կառավարել տվյալները դրանց կյանքի ողջ ցիկլի ընթացքում: Նպատակը պահպանելն է տվյալների հասանելիությունը, ամբողջականությունը և գործածելիությունը:

Մենք տրամադրում ենք լուծումներ, որոնք օգնում են ձեզ պաշտպանել ձեր տվյալները բոլոր մակարդակներում և իրավիճակներում: Ահա ամենատարածված լուծումներից մի քանիսը՝ ՝

Տվյալների բազայի firewall

Օգտագործողի իրավունքների կառավարում

Տվյալների քողարկում և ծածկագրում

Տվյալների կորստի կանխարգելում (DLP)

Օգտագործողի վարքագծի վերլուծություն

Տվյալների հայտնաբերում և դասակարգում

Տվյալների բազայում գործողությունների մոնիտորինգ և այլն։

Անվտանգության տեղեկատվության և իրադարձությունների կառավարում (SIEM)

Bi Line-ը տրամադրում է SIEM լուծումներ, որոնք համատեղում է նախկինում տարածված գործիքներից SIM-ը (անվտանգության տեղեկատվության կառավարում) և SEM-ը (անվտանգության իրադարձությունների կառավարում):

Ժամանակակից SIEM լուծումներ (SOAR, UEBA), նաև ապահովում են ՏՏ միջավայրում անվտանգության իրադարձությունների կամ միջադեպերի արագացված հայտնաբերում և արձագանքում: Այն ապահովում է

Եթե փնտրում եք անվտանգություն, ապա մի՛ հապաղեք կապվել Bi Line-ի հետ: Մեր փորձառու մասնագետները կապահովեն ձեր տվյալների անվտանգությունը։

INDIVIDUAL ENTITY

    LEGAL ENTITY